Նորանշանակ դատավորները՝ վարչական վերաքննիչ դատարանում

ՀՀ Նախագահի՝ 2018 թվականի հունվարի 18-ի հրամանագրով՝ ՀՀ վարչական դատարանի նախագահ Կարեն Մաթևոսյանը, նույն դատարանի դատավորներ Կարինե Բաղդասարյանը և Կարեն Ավետիսյանը նշանակվել են ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավորներ՝ դադարեցնելով պաշտոնավորումը ՀՀ վարչական դատարանում: Այս մասին տեղեկանում ենք դատական դեպարտամենտից:

Այսօր՝ հունվարի 22-ին, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը ՀՀ  վարչական վերաքննիչ դատարանի նախագահին և դատավորներին է ներկայացրել նորանշանակ դատավորներին, նշելով, որ բավականին փորձառություն ունեցող դատավորներն իրենց մասնագիտական որակների և պատրաստվածության շնորհիվ կշարունակեն մեծ պատասխանատվությամբ մոտենալ իրենց կոչմանը՝ իրականացնելով պատշաճ արդարադատություն:

Միջոցառման ավարտին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանի, ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի և ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմի ղեկավար Շողեր Վարդանյանի մասնակցությամբ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են դատական համակարգի գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել