Որտե՞ղ դիմել՝ աշխատանք գտնելու համար

Աշխատանք փնտրող անձանց հաշվառումն իրականացնում է նրա փաստացի բնակության վայրն սպասարկող զբաղվածության տարածքային կենտրոնը: Այս մասին տեղեկանում ենք զբաղվածության պետական գործակալությունից:

Զբաղվածության տարածքային կենտրոնում կարող են հաշվառվել.

  • զբաղված անձինք, այդ թվում`
    • աշխատողները, ովքեր ցանկություն ունեն փոխելու աշխատավայրը
    • ուսանողները, ովքեր կարող են համատեղել ուսումը և աշխատանքը
  • չզբաղված անձինք, այդ թվում`
    • գործազուրկները
    • տարիքային կենսաթոշակառուները
    • այլ կենսաթոշակառուները:

Թվարկված անձանց խմբերը կարող են հաշվառվել և օգտվել «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքով սահմանված հետևյալ երաշխիքներից.

  • մասնագիտական խորհրդատվություն` զբաղվածության մաuին ՀՀ oրենuդրության և  զբաղվածության պետական ծրագրերի վերաբերյալ,
  • տեղեկություններ` զբաղվածության պետական գործակալությունում գրանցված թափուր աշխատատեղերի վերաբերյալ,
  • հարմար աշխատանքի ընտրության և տեղավորման միջնորդություն,
  • մասնագիտական կողմնորոշման խորհրդատվություն,
  • զբաղվածության պետական գործակալության պաշտոնատար անձանց գործողությունների և անգործության վերադաuության կամ դատական կարգով բողոքարկում

Տարածքային կենտրոնում հաշվառվելու համար,աշխատանք փնտրող անձը ներկայացնում է.

1) անձնագիր կամ նույնականացման քարտ.

2) նույնականացման քարտ չունենալու դեպքում՝ բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանք, իսկ դրանց բացակայության դեպքում՝ սոցիալական ապահովության քարտ.

3) կրթությունը, մասնագիտական որակավորումը հավաստող համապատասխան փաստաթղթեր` դրանց առկայության դեպքում.

4) աշխատանքային գրքույկ կամ աշխատանքային գործունեության մասին տեղեկությունները հաստատող այլ փաստաթղթեր կամ արխիվային տեղեկանքներ, եթե աշխատանք փնտրող անձը գործատուների հետ գտնվել է կամ գտնվում է աշխատանքային հարաբերությունների մեջ.

5) զինվորական գրքույկ՝ զինված ուժերում և այլ զորքերում կամավոր (պայմանագրային) հիմունքներով զինվորական ծառայություն անցած կամ անցնող շարքային, ենթասպայական, սպայական կազմի (այդ թվում՝ ռազմաուսումնական հաստատություններ կամ համապատասխան սպայական կամ սերժանտական դասընթացներ ավարտած) զինծառայողները, իսկ ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն անցած անձինք` ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից վերադառնալուց հետո 6 ամսվա ընթացքում տարածքային կենտրոն դիմելու դեպքում.

6) գրավոր դիմում` նշելով հետադարձ ծանուցման հասցեն և իր հետ կապ հաստատելու համար անհրաժեշտ այլ տեղեկություններ (հեռախոսահամարը, այդ թվում` բջջային և (կամ) էլեկտրոնային փոստի հասցեն):

7) Հաշմանդամություն ունեցող՝ աշխատանք փնտրող անձը, վերը նշված փաստաթղթերից բացի, տարածքային կենտրոն է ներկայացնում նաև նախարարության աշխատակազմի բժշկասոցիալական փորձաքննության գործակալության տարածքային մարմնի կողմից տրված վերականգնողական անհատական ծրագիրը: Ընդ որում, վերականգնողական անհատական ծրագրի ներկայացումը չի պահանջվում, եթե այն բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի կողմից սահմանված կարգով ուղարկվել է համալիր սոցիալական ծառայությունների տարածքային այն կենտրոն, որում տեղակայված է հաշմանդամություն ունեցող՝ աշխատանք փնտրող անձի փաստացի բնակության վայրն սպասարկող տարածքային կենտրոնը:

8) Այն դեպքում, երբ աշխատանք փնտրող անձը Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացի է կամ քաղաքացիություն չունեցող անձ, ապա վերը նշված  1-ին և 2-րդ կետերում նշված փաստաթղթերի փոխարեն կարող է ներկայացնել օտարերկրյա քաղաքացու և քաղաքացիություն չունեցող անձի` Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթուղթը (կացության քարտը), իսկ փախստականի կարգավիճակ ունեցող անձը` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը:

Աշխատանք փնտրող անձը տարածքային կենտրոնում հաշվառվելու համար ներկայացնում է վերը նշված 1-5-րդ կետերով սահմանված փաստաթղթերի բնօրինակները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել