Հունվարի 25-ին՝ կառավարության հերթական նիստի ընթացքում գործադիրը որոշում կընդունի «Մեծաձորի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը լուծարելու մասին։
Դպրոցը գտնվում է Արագածոտնի մարզում։ Մեծաձոր համայնքի 1-ին փողոցի 1-ին փակուղի 1-ին շենքում գտնվող շուրջ 5 միլիոն 420 հազար դրամ սկզբնական արժեքով և 159.2 քմ մակերեսով ուսումնական մասնաշենքը, 117.25 քմ մակերեսով օժանդակ շինությունը, 45,26 քմ մակերեսով պատշգամբը և 0.81 հեկտար մակերեսով հողատարածքը հետ կվերցվի «Մեծաձորի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից ու կթողնվի «ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինությանը: