«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում և ««Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախածերը նախաձեռնվել են դրանք 2015 թվականին ընդունված Սահմնադրությանը համապատասխանեցնելու համար:
Մասնավորապես հանվել են նախագահի` Սահմանադրությամբ չնախատեսված լիազորություններ ամրագրող դրույթները: Օրենքներով սահմանված կոչումները փոխարինվել են դասային աստիճաններով.
1) արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական.
2) արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական.
3) արդարադատության առաջին դասի խորհրդական.
4) արդարադատության երկրորդ դասի խորհրդական.
5) արդարադատության երրորդ դասի խորհրդական.
6) առաջին դասի խորհրդական.
7) երկրորդ դասի խորդհրդական.
8) երրորդ դասի խորհրդական:
Քննչական կոմիտեի ծառայողներին դասային աստիճանները շնորհվում են հերթականության կարգով՝ նախորդ դասային աստիճանում ծառայության սահմանված ժամկետը լրանալուց հետո` տասնհինգ օրվա ընթացքում՝ բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
Հատուկ քննչական ծառայության պետին պաշտոնի նշանակում է Կառավարությունը` վարչապետի ներկայացմամբ` վեց տարի ժամկետով:
Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնում:
Հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնավարման ժամկետը չի կարող գերազանցել սույն օրենքով սահմանված պաշտոնավարման սահմանային տարիքը` անկախ վերանշանակման հանգամանքից:
Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալներին հատուկ քննչական ծառայության պետի ներկայացմամբ նշանակում է վարչապետը:
Հատուկ քննչական ծառայության մյուս պաշտոններում պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է հատուկ քննչական ծառայության պետը:
Քննչական կոմիտեի նախագահին և հատուկ քննչական ծառայության պետին և նրանց տեղակալներին պաշտոնի նշանակելու և պաշտոնից ազատելու լիազորությունը վերապահվել է, համապատասխանաբար, Կառավարությանը և վարչապետին, և այլն:
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:
Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո քննչական կոմիտեի նախագահը շարունակում է պաշտոնավարել մինչև իր պաշտոնավարման ժամկետի ավարտը: