Երևան քաղաքի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումներին ընդառաջ հայտարարված տոնակատարության վիզուալ կոնցեպտի մրցույթի հայտերի ընդունման ժամկետը երկարացվում է մինչև փետրվարի 5-ը:
Վիզուալ կոնցեպտը պետք է ներառի՝
Լոգոտիպ, տառատեսակ (շրիֆտ), գունային ոճ, ֆիրմային այլ տարրեր՝ կախված առաջարկվող կոնցեպտից: Հարկավոր է ներկայացնել ոճի կիրառությունը տարբեր կրիչների վրա:
Մրցույթի պայմանները՝
1. Մրցույթին կարող են մասնակցել բոլոր շահագրգիռ ոլորտային կազմակերպություններն ու անհատները:
2. Առաջարկները կքննարկվեն համապատասխան հանձնաժողովի կողմից, և հավանության արժանացած տարբերակը կկիրառվի հոբելյանական տարվա միջոցառումների ընթացքում:
Լավագույն աշխատանքը ներկայացնող կազմակերպությունը (կամ անհատը) կարժանանա 2 միլիոն դրամ մրցանակի:
Հայտերն ընդունվում են ք.Երևան, 0015, Արգիշտիի 1 հասցեում, Երևանի քաղաքապետարան կամ [email protected] էլեկտրոնային հասցեով:
Մրցույթին ներկայացված աշխատանքները վերադարձման ենթակա չեն: Մանրամասների համար զանգահարել՝ 011-514-251 հեռախոսահամարով աշխատանքային օրերին ժամը 10:00-18:00: