Անշարժ գույքի պետական գրանցման կամ տեղեկատվություն ստանալու համար դիմումներ տալու կարգը

2012 թվականի հունվարի 1-ից անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման կամ տեղեկատվության տրամադրման համար դիմումները պետք է ներկայացվեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կառուցվածքում ստեղծված նոր ստորաբաժանումներ՝ սպասարկման գրասենյակներ, որոնց հիմնական գործառույթն է քաղաքացիներից դիմումների ընդունումն ու ավարտական փաստաթղթերի (վկայականներ, տեղեկանքներ) տրամադրումը, իսկ 2016 թվականի նոյեմբերի 10-ից անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման կամ տեղեկատվության տրամադրման համար դիմումները կարող են ներկայացվել նաև ՀՀ կառավարության 27.11.2016թ. թիվ 1109-Ն որոշմամբ հաստատված օպերատորների մոտ (Հայփոստ, Արդշինբանկ, Կոնվերսբանկ և Ամերիաբանկ):

Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման կամ տեղեկատվության տրամադրման դիմումները կարող են ներկայացվել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ցանկացած սպասարկման գրասենյակ կամ օպերատորի մասնաճյուղ՝ անկախ անշարժ գույքի գտնվելու վայրից: Նույնը վերաբերում է նաև ներկայացված դիմումի հիման վրա կազմված փաստաթղթերի ստացմանը, որոնք կրկին կարելի է ստանալ ինչպես դիմումը ընդունած, այնպես էլ ցանկացած այլ սպասարկման գրասենյակից կամ օպերատորի մասնաճյուղից:

Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման կամ տեղեկատվություն ստանալու համար դիմողներին տրամադրվող ստացականում նշվում է դիմումի մուտքագրման համարը, որը միաժամանակ հանդիսանում է նաև ծածկագիր, որի օգնությամբ դիմողը հնարավորություն կունենա Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պաշտոնական կայքէջի միջոցով հետևել իր դիմումի քննարկման ընթացքին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել