2017 թվականի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ Հայաստանում արձանագրվել է 1,5 տոկոս գնաճ

2017 թվականի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ Հայաստանում արձանագրվել է 1,5 տոկոս գնաճ: Այս մասին, այսօր ԱԺ-ում «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ազգային վիճակագրական ծառայության պետ Ստեփան Մնացականյանը: Նրա խոսքով, 2017 թվականի  հունվար-դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 101 տոկոս, այսինքն գնաճը կազմել է 1 տոկոս: Սպառման ապրանքներն աճել են 2,1 տոկոսով, դրանցից սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչքներ խումբը՝ 4,1 տոկոսով, ալկոհոլային խմիչք և ծխախոտ խմբում արձանագրվել է 3,2 տոկոս գնաճ: Ոչ պարենային ապրանքների գները նվազել են 1,8 տոկոսի չափով:

«2017 թվականի դեկտեմբերին 2016 թվականի նկատմամբ սպառողական գների աճը կազմել է 2,6 տոկոս: Այդ թվում սպառման ապրանքներն աճել են 4,2 տոկոսով, դրանցից սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչքներ խումբը՝ 5,5 տոկոսով, ալկոհոլային խմիչք եւ ծխախոտ խմբում արձանագրվել է 4 տոկոս գնաճ: Ոչ պարենային ապրանքների գների ինդեքսը կազմել է 98,3 տոկոս, այսինքն նվազում 1,7 տոկոսի չափով: Ծառայությունների սակագները նվազել են 0,5 տոկոսով»,-նշեց ազգային վիճակագրական ծառայության պետ Ստեփան Մնացականյանը:

Գների այդ աճերը տեղի են ունեցել հիմնականում 2017թ. չորրորդ եռամսյակում. «Այդ ժամանակ կուտակային գնաճը կազմել է 4,4 տոկոս: Այդ թվում սպառման ապրանքներն աճել են 10,3 տոկոսով, դրանցից սննդամթերք եւ ոչ ալկոհոլային խմիչքներ խումբը՝ 9,3 տոկոսով, ալկոհոլային խմիչք եւ ծխախոտ խմբում արձանագրվել է 1 տոկոս գնաճ: Ոչ պարենային ապրանքների կուտակային գնաճը 4-րդ եռամսյակում կազմել է 2,5 տոկոս, իսկ ծառայությունների սակագների աճը կազմել է 0,03 տոկոս»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել