Ֆրանսիայի մայրաքաղաքի վրա հարձակում են գործել մեծ քանակությամբ առնետներ։ Փարիզյան աղբատար մեքենաների աշխատողները հրաժարվում են աշխատանքի դուրս գալ՝ առնետների արշավի պատճառով. կրծողները ցատկում են նրանց վրա աղբամանների միջից։ Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի» կայքը:
Փարիզի իշխանությունները հայտարարում են, որ տեղյակ են իրավիճակից և փորձում են պայքարել դրա դեմ։ Մաքրության հարցերով փոխքաղաքապետը՝ Մաո Պենինուն հաղորդել է, որ առնետների դեմ պայքարի համար 1,5 միլիոն եվրո է հատկացվել, սակայն դա բավական չէ։