Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի առաջին նիստում, այսօր՝ հունվարի 22-ին ԵԽԽՎ նախագահ է ընտրվել իտալացի Միկելե Նիկոլետտին: Այս մասին տեղեկանում ենք ԵԽԽՎ պաշտոնական կայքից:
Նրա անունը միակն էր մնացել թեկնածուների ցանկում: Նիկոլետտին այդ պաշտոնում կփոխարինի Ստելլա Կիրիակիդեսին:
Նիկոլետտին ԵԽԽՎ նախագահի պաշտոնը կզբաղեցնի մեկ տարի: