Պատշաճ տեսքի են բերվել շուրջ 235 բակային տարածք

Հունվարի 20-ին Երևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվել են ներքին մաքրման աշխատանքներ, որի արդյունքում մաքրվել և պատշաճ տեսքի են բերվել շուրջ 235 բակային տարածք, ինչպես նաև մի շարք այգիներ, պուրակներ և ճանապարհներին հարող տարածքներ: Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:

Ներքին մաքրումն իրականացվել է Երևանի վարչական շրջանների աշխատակազմերի ուժերով: Աշխատանքներին օժանդակել են կանաչապատման ընկերություններն ու համատիրությունները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել