Լեյն Կիրկլանդի անվան կրթաթոշակային ծրագիրը հասցեագրված է բարձրագույն կրթություն ունեցող երիտասարդ առաջնորդներին, ովքեր շահագրգռված են իրենց երկրներում և տարածաշրջանում ժողովրդավարության, տնտեսության և քաղաքացիական հասարակության զարգացման հարցերով։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի պետական համալսարանի պաշտոնական կայքէջից:
Ծրագիրն առաջարկում է ուսուցում լեհական 5 քաղաքների (Վարշավա, Կրակով, Վրոցլավ, Պոզնան, Լյուբլին) բուհերից մեկում՝ 2 կիսամյակների ընթացքում, և նվազագույնը 2 շաբաթ տևողությամբ մասնագիտական պրակտիկա՝ պետական կամ մասնավոր կառույցներում:
Ծրագրին հրավիրվում են դիմել այն թեկնածուները, ովքեր կրթաթոշակային ծրագրի ավարտից հետո վերադառնալու են իրենց երկրներ՝ ներդնելու այնտեղ կրթաթոշակային ծրագրի ընթացքում պատրաստած նախագծերը և ստացած գիտելիքները։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ այստեղ: