Մրցույթ՝ Ռուսաստանի Ուլյանովսկ քաղաքում կրթություն ստանալու համար

Ռուսաստանի Դաշնության Ուլյանովսկ քաղաքի բարձրագույն ավիացիոն ուսումնարանում /ինստիտուտում/ սկսվել է 2018-2019 ուսումնական տարում «Քաղաքացիական օդանավերի թռիչքային շահագործում» մասնագիտությամբ կրթություն ստանալու գործընթացը, որին կարող են դիմել Հայաստանի Հանրապետությունում բնակվող այն քաղաքացիները, ովքեր նվազագույնը հանդիսանում են հանրակրթական դպրոցների շրջանավարտներ կամ ավարտական դասարաններում սովորող աշակերտներ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից:

Արական սեռի ներկայացուցիչները մրցույթին կարող են դիմել, եթե անցել են պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունը կամ օրենքով սահմանված կարգով ենթակա չեն ծառայության:

Դիմորդները պետք է ներկայացնեն.
• դիմում` մրցույթին մասնակցելու համար,
• դիմում-հարցաթերթիկ,
• ռուսական կողմից ներկայացված հարցաթերթիկ՝ լրացված համակարգչային շարվածքով և վերևի աջ անկյունում փակցված նկարով,
• հանրակրթական դպրոցների շրջանավարտները՝ ընդհանուր կրթության վկայական (ատեստատ), իսկ ավարտական դասարանի դիմորդները` առաջադիմության թերթիկ՝ նոտարական գրասենյակի կողմից ռուսերեն թարգմանված,
• անձնագրի պատճեն,
• ծննդյան վկայականի պատճեն՝ նոտարական գրասենյակի կողմից ռուսերեն թարգմանված,
• «Ավիաբուժ» բժշկական կենտրոն ՓԲԸ-ի կողմից տրամադրվող ավիացիոն մասնագետների առողջության սահմանված պահանջներին համապատասխանելիությունը պարզող բժշկական զննման տեղեկանք (բուժզննման համար գրանցվելու, սակագներին տեղեկանալու և այլ մանրամասների ծանոթանալու համար կարող եք զանգահարել (060) 37-31-34, (010) 23-90-14 հեռախոսահամարներով յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 9:00-ից 13:00, կամ այցելել ք. Երևան, «Զվարթնոց» օդանավակայան),
• պոլիկլինկայից բժշկական տեղեկանք ընդհանուր առողջության վերաբերյալ (ռուսերեն լեզվով),
• բժշկական տեղեկանք ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ի վերաբերյալ (ռուսերեն լեզվով),
• տեղեկանք հոգեբուժական դիսպանսերից (ռուսերեն լեզվով),
• տեղեկանք նարկոլոգիական դիսպանսերից (ռուսերեն լեզվով),
• 3×4 չափի 8 գունավոր լուսանկար,
• արական սեռի անձինք հարկավոր է ներկայացնեն զինգրքույկի պատճեն, դրան փոխարինող կցագրման վկայական կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք:

Դիմորդներն անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո և համապատասխան տվյալներ ունենալու դեպքում կկարողանան քննություններ հանձնել մրցութային մաթեմատիկա (ռուսերեն) և ֆիզիկա (ռուսերեն) առարկաներից:
Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթերը կարող են ներկայացնել մինչև 2018 թվականի փետրվարի 05-ը՝ ժամը 17:00-ն, ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ (հասցե՝ ք. Երևան, «Զվարթնոց» օդանավակայան):

Ընդունելության հետ կապված ամբողջական տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել (060) 37-35-47 հեռախոսահամարով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել