Ռուսաստանի Սոլնեչնոգորսկ քաղաքում Ներքին գործերի նախարարության մարզային վարչության աշխատակիցները ձերբակալել են Հայաստանի 32-ամյա քաղաքացու, որը դաշնային հետախուզման մեջ է եղել զինվորական ծառայությունից խուսափելու համար:
Այս մասին ասված է ՆԳՆ-ի Մոսկվայի մարզային վարչության պաշտոնական կայքում:
Ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել են տղամարդու վարած ավտոմեքենան ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար:
Փաստաթղթերը ստուգելիս պարզվել է, որ քաղաքացին դաշնային հետախուզման մեջ է զինվորական ծառայությունից խուսափելու մասին Հայաստանի Հանրապետության քրեական օենսգրքի 327-րդ հոդվածի առնչությամբ: