ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին տեղեկությունը Իրավաբան.net-ի հետ զրույցում հաստատեց նախարարի մամուլի խոսնակ Վասակ Թարփոշյանը։
Թե ե՞րբ է դիմումը ներկայացվել, այս մասին Թարփոշյանը ոչինչ չհայտնեց։
«Նախարարն այժմ իր սովորական աշխատանքային ռեժիմով աշխատում է։ Այսօր Կառավարության նիստին էլ է եղել, Ազգային ժողովում հարց-պատասխանի էլ մասնակցել, Ֆրանսիայի դեսպանի հետ է հանդիպում ունեցել այսօր, քննարկել է էներգետիկայի ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության ընդլայնման հնարավորությունները, որևէ արտառոց բան չկա»,-մանրամասնեց Վասակ Թարփոշյանը։