ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի ու Վարդան Գրիգորյանի կողմից ներկայաված «Գյուղատնտեսության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը կառավարության այսօրվա՝ հունվարի 18-ի նիստում ներկայացրեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:
«Նախագծով գյուղատնտեսության պետական աջակցության հիմնական շեշտը դրվում է ոչ շուկայական մեխանիզմների վրա ու ենթադրում է պետության կողմից որևէ կերպ չսահմանափակված պայմանական պարտավորության ստանձնում, որը բավականին խնդրահարույց է պետական բյուջեի ծախսի պլանավորման տեսանկյունից», – նշեց փոխնախարարը:
Նրա խոսքով կառավարությունն իրականացնում է գյուղատնտեսության ռիսկերի նվազեցման ու աջակցման ծրագրեր շուկայական մեխանզիմների կիրառմամբ, մասնավորապես, հակարկտային ցանցերի, կաթիլային ոռոգման նպատակով տրամադրվող վարկերի սուբսիադավորման ու այլ ծրագրեր միջոցով:
Ռոբերտ Մակարյանը նշեց, որ առաջակվող նախագիծը համարում են ոչ նապատակահարմար:
Վարչապետ Կարեն Կարապետյանը հետաքրքվեց, թե նախաձեռնության մեջ ֆինանսական հաշվարկ կա՞, և ստացավ բացասական պատասխան․ «Բա էդպես ո՞նց կլինի, վաղը նախաձեռնելու են` եկեք բոլորին փող տանք, եկեք բոլոր հարկերը ազատենք, եթե տակը հաշվարկ չկա, ո՞նց մենք որոշենք ճիշտ է, սխալ է, գուցե էդ նախաձեռնությունների մեջ որոշակի նման հայտանիշներ ձևակերպենք», – ասաց վարչապետը, այնուհետև ավելացրեց։