Գործադիրը մերժեց մանկապարտեզ հաճախող երեխայի ծնողներից մեկի աշխատանքային ժամը մինչև 17։00–ն սահմանելու նախագիծը

Կառավարությունը մերժեց ՀՀ ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը կառավարություն «ՀՀ  աշխատանքային  օրենսգրքում  լրացում  կատարելու մասին» ՀՀ օրեն­քի նախագիծն այն մասին, որ նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաներ ունեցող ծնողներից մեկին թույլ տրվի ուսումնական հաստատություն երեխայի հաճախելու ժամանակահատվածում աշխատանքն ավարտել ամենաուշը մինչև 17:00-ն:

Գործադիրի նիստի ժամանակ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ այս նախագիծը խնդրահարույց է և առաջարկեց ամեն ինչ թողնել անփոփոխ։

«Աշխատանքային օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ամենօրյա աշխատանքի (հեր­թա­փոխի) սկիզբը և ավարտը սահմանվում են գործատուի ներ­քին կար­գապահական կանոններով, բա­ցա­ռու­թյամբ պետական և տեղական ինքնա­կա­ռա­վարման մար­մինների և դրանց ենթակա կազ­մա­կերպությունների, որտեղ աշխատա­ժա­մա­նակի սկիզբը և ավար­տը սահմանվում է կառա­վա­րու­թյան կողմից՝ այսօրվա դրությամբ աշ­խա­տաժա­մա­նակի սկիզբը ժամը 9.00-ն է, իսկ ավարտը` 18.00-ն:

Հետևա­բար, նախագծով առաջարկվող կարգավորումը և հիմնավորման մեջ նշված պնդումն առ այն, որ աշխատանքային օրվա ավարտը ժամը 17.00-ը սահմանելու պա­րա­գայում աշխատանքային ժամերը կկրճատվեն մեկ ժամով, վերաբերելի է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց ենթակա կազմակեր­պու­թյունների, ինչ­պես նաև այն կազմակերպու­թյուն­նե­րի աշխատողներին, որտեղ գործատուի ներ­քին կար­գա­պահական կանոններով աշխատան­քա­յին օրվա ավարտը սահմանված է ժամը 18.00-ը:  Մինչդեռ, գործատուներն ազատ լինելով սահ­մա­նե­լու աշխատանքային օրվա սկզբի և ավարտի ցան­կացած ժամ, կարող են աշխատանքային օրվա սկիզբը սահ­ման­ել օրինակ` ժամը 13.00-ն, իսկ ավարտը` ժամը 21.00-ն, արդյունքում, նախագծի ընդունման դեպքում աշխա­տանքային օրվա տևողությունը կկրճատվի ոչ թե մեկ, այլ՝  4 ժամով»,-մանրմամասնեց նախարարը:

Նա նշեց նաև , որ հնարավոր են դեպքեր, երբ նախադպրոցական ուսումնական հաստա­տու­թյու­նում աշխատանքային օրվա ոչ միայն ավարտը, այլ նաև սկիզբը չհամապատասխանեն աշ­խա­տո­ղի աշխատանքային օրվա սկզբի և ավարտի հետ: Օրինակ, եթե աշխատողի աշ­խա­տան­քա­յին օրը սկսվում է ժամը 9.00-ին, միաժամանակ նույն ժամին է սկսվում նաև նախա­դպրոցական ուսում­նական հաստատության աշխատանքային օրը, ապա աշխատողի համար խնդիր կլինի նաև առավոտյան ճիշտ ժամին աշխատանքի ներկայանալը: Առաջարկվող կար­գա­վորման պա­րա­գայում խնդրահարույց է նաև այն դեպքը, երբ նախադպրոցական ուսում­նա­կան հաս­տա­տու­թյունում աշխատանքը ավարտվում է ոչ թե 17.30-ին, այլ ավելի շուտ: Ուստի, նշված դեպքերում, առաջարկվող կարգավորումը չի ծառայի իր նպատակին:

Արտեմ Ասատրյանը նշեց, որ առաջիկայում քննարկումներ կկազմակերպվեն՝ առկա խնդրին համաատասխան լուծումներ տալու համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել