«2017 թ-ի ընթացքում, հիմնականում տարեվերջին, շինարարության ոլորտում արձանագրվեց աճ և առաջիկայում ակնկալում ենք այդ տեմերի ավելացում»,- այս մասին Կառավարության նիստի ժամանակ այսօր՝ հունվարի 18-ին հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը։
Վարչապետը նշեց, որ գործարարությամբ զբաղվելու 2017թ-ի զեկույցում անդրադարձ էր կատարվել շինարարական թույլտվությունների մասին ոլորտին և արձանագրվել են որոշակի խնդիրներ, ինչի կապակցությամբ 2017 թ-ի նոյեմբերի 16-ին տրվել էր համապատասխան հանձնարարական։ Միաժամանակ իրականացված ուսումնասիրությունների և կառուցապատողների հետ հանդիպումների արդյունքումում առաջացել է շինարարության ոլորտում առկա վարչարարության, իրավական ակտերով նախատեսված ընդհանուր պահանջների պարզեցման և հստակեցման անրաժեշտություն։
Հաշվի առնելով այս ամենը՝ Կարեն Կարապետյանը տարածքային և ներդրումների նախարարին, քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, մարզպետներին հանձնարաարեց և Երևանի քաղաքապետին առաջարկեց «Մեկամսյա ժամ,կետում մշակել շինարարության ոլորտի ամբողջ ոլորտի հստակեցման և իրավասու մարմինների վարչարարության, թույլտվությունների տրամադրման կարգերի պարզեցման, հայեցողական լիազորությունների հստակեցման ուղղված առաջարկությունների փաթեթ կազմել և ներկայացնել Կառավարության աշխատակազմ»։
Սրանից բացի Կառավարության աշխատակազմի ղեկավարին և Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին հանձնարարվեց 10-օրյա ժամկետում կազմակերպել հանդիպումններ ու քննարկումներ կառուցապատողների և ներդրողների հետ։
«Մենք անկալում ենք 2018 թ-ին որոշակի աճ՝ շինանարության ոլորտում, պետք է մաքսիմալ լսել, թե ինչն է իրենց խանգարում և շատ պարզ ու հստակ մեխանիզմ դնել, որը տարբեր մեկնաբանությունների քիչ տեղիք տա»,- ընդգծեց Կարապետյանը։