Բուհական դասընթացին մասնակցող ՔՀԿ ներկայացուցիչները հանդիպեցին Կարեն Զադոյանի հետ

Ինչպես արդեն իսկ հայտնել ենք, Հայաստանի ամերիկյան համալսարանում կրթական նոր ծրագրին մասնակցող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ներկայացուցիչների 5-րդ խումբն է արդեն մասնակցում կրթական նոր հավաստագրային ծրագրի դասընթացներին։

Կրթական նոր ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում։

Այսօր դասընթացի մասնակցիները հանդիպեցին ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանի հետ և ներկայացրեցին իրենց դիրքորոշումները կազմակերպվող դասընթացների առավելությունների ու խնդիրների մասին։

Կարեն Զադոյանը նշեց, որ բոլոր առաջարկություններն ու դիտարկումները հաշվի կառնվեն։

Նշենք, որ դասընթացը կազմակերպվում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանաակներում։ Այն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել