Մեր պաշտոնական գնաճը 2,6 տոկոս է կազմել. Կարեն Կարապետյան

Մեր պաշտոնական գնաճը 2,6 տոկոս է կազմել, Վրաստանում՝  6,7, իսկ Ադրբեջանում կազմել է 7,9 տոկոս: Այս մասին այսօր՝ հունվարի 17-ին, Ազգային ժողովում, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է վարչապետ Կարեն Կարաեպետյանը:

«Բենզինը թանկացել 20 դրամով, հիմա բենզինի գինը 430 դրամ է կազմում, բայց Վրաստանում այս պահին այդ նույն բենզինի գինը ավելի բարձր է այն դեպքում, երբ մենք այդ բենզինը տրանզիտով ենք բերում Վրաստանից: Բենզին օգտագործողը ալտերնատիվ տարբերակ ունի գազ օգտագործելու: Գազը թանկացել է 25 դրամով, այսօր 190-220 դրամ է տարբեր տեղերում և վերականգնվել է այն գինը, որը եղել է 2015 թվականին: Լավ չի, որ գազի գինը թանկացել է, լավ կլիներ, որ հինը մնար, բայց 190-220 դրամը նոր պահանջ չի, նոր մարտահրավեր չի, շուկայում այս պահանջներով մենք աշխատել ենք և էժանացրել ենք, որովհետև ունեցել ենք հնարավորություն»,-նշեց Կարեն Կարապետյանը:

Վարչապետի խոսքով՝ պետությունը գին որոշելու իրավունք չունի. «Ինչ շուկայում կատարվում է, դա շուկայի արձագանքն է: Հիմա կարագը ամբողջ աշխարհում թանկացել է, Հայաստանը էդ կարագի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել»,-նշեց վարչապետ Կարեն Կարապետյանը:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել