Վարչապետը՝ Իրանի հետ երկաթգծի և նոր գազամուղի կառուցման մասին

Իրանական շուկայում ունենք արտահանման և ներմուծման 9-10 տոկոս աճի տեմպ: Այս մաիսն այսօր՝ հունվարի 17 -ին, Ազգային ժողովում հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը ՝ պատասխանելով պատգամավոր Վահե Էնֆիաջյանի հարցին, թե ինչո՞ւ չի օգտագործվում Իրանի հետ տնտեսական հարաբերությունները ընդլայնելու պոտենցիալը:

Պատգամավորը խոսքով՝ իրանական կողմը մատնանշում է, թե հայկական կողմը քայլեր չի ձեռնարկում այդ ուղղությամբ, նրանք պատրաստ են:

Կարեն Կարապետյանը նշեց, որ երբ ներկայացվեն փաստեր, որոնք կապացուցեն հայկական կողմի անգործունակությունը այդ ժամանակ էլ հարցը կքննարկեն:

Մյուս հարցին, թե երբ է նախատեսվում կառուցել Հայաստան-Իրան երկաթգիծը և ընդհանրապես ինչ ծրագրեր կան այդ ուղղությամբ, վարչապետը պատասխանեց. «Երկաթգծի կառուցումը կախված է ապրանքային հոսքերից, որոնք հնարավոր կլինեն այդ ճանապարհով ներմուծել կամ արտահանել: Ես կարծում եմ, որ երկաթգիծ կառուցելը ինքնանպատակ չէ, մանավանդ, եթե այդ տրանսպորտային ուղիով տեղափոխումները կարող են փոքր ծավալներով լինել և ոչ ծախսափակ»,-նշեց վարչապետը:

Վահե Էնֆիաջյանի մյուս հարցին, թե հնարավոր է արդյոք նոր գազատարի կառուցումը և ի՞նչ սակագնով հնարավոր կլինի ձեռք բերել այդ գազը ԻԻՀ-ից, Կարեն Կարապետյանը ասաց. «Հայաստանի նման երկրները գազամուղ չեն կառուցում, կառուցողը լինում է գազի մատակարարը: Մենք ժամանակին շատ համարձակ քայլ ենք կատարել 722 միլիմետրանոց գազամուղ կառուցելով և մեր էներգետիկ անվտանոգության և ալտերնատիվ հարցերը լուծել ենք: Այսօր մենք ստանում ենք 350-400 խորհանարդ մետր գազ, երբ թողունակությունը շատ ավելի բարձր է: Եթե մենք 2 անգամ ավել տրամագծով գազամուղ կառուցեինք, ապա դա կլիներ մի քանի  անգամ ավելի թանկ»:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել