Փոփոխություն է նախատեսվում «Գնումների մասին» ՀՀ օրենքում գնումների բողոքարկման խորհրդի կողմից ընդուն­վող որոշումներում

«Գնումների մասին» ՀՀ օրեն­քում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենք­ի նա­խա­գծի մասին Կառավարությունը որոշում կկայացնի վաղը՝ հունվարի 17-ին, հերթական նիստի ժամանակ։ Նախագծով առաջարկվում է կարգավորել գնումների բողոքարկման խորհրդի կողմից ընդուն­վող որոշումների հետ կապված հարաբերություններ: Նախագիծը ներկայացրել է ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը։

Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է գնումների ոլորտում առկա խնդրի կարգավորմամբ, մասնակիցների կողմից գնումների բողոքարկման խորհրդի մասնակցին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու մասին որոշման դեմ դատական կարգով բողոք ներկայացնելու իրավունքի ապահովման, ինչպես նաև այդ իրավունքից օգտվելու դեպքում վերջիններիս համար անբարենպաստ հետևանքների առաջացումը կանխելուն ուղղված անհրաժեշտությամբ։

Ներկայումս oրենքը չի նախատեսում խորհրդի մասնակցին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու մասին որոշման ուժի մեջ մտնելու ժամկետ, արդյունքում` պրակտիկայում այն օրինական ուժ է ստանում անմիջապես հրապարակվելու պահից։

Օրենքի նախագիծը սահմանում է այն ժամանակահատվածը, որի ավարտից հետո միայն Խորհրդի որոշումը ուժ կստանա, իսկ մինչ այդ ժամանակահատվածի ավարտը մասնակիցը կկարողանա բողոքարկել այն դատական կարգով։ Այլ կերպ ասած, խորհրդի որոշումը անմիջապես իր ազդեցությունը չի ունենա մասնակցի վրա, քանի դեռ վերջինս օգտվում է իր դատական պաշտպանության իրավունքից եւ առկա չէ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել