Նախագահ Սերժ Սարգսյանը և վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագրեր են հղել Իրանի Իսլամական Հանրապետության իրենց գործընկերներին՝ Չինաստանի արևելյան ափերի մերձակայքում իրանական «Սանչի» նավթատարի hրդեհվելու ու խորտակման կապակցությամբ, ինչի հետևանքով զոհվել են նավի անձնակազմի տասնյակ աշխատակիցներ:
Հանրապետության Նախագահը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնել նախագահ Ռոհանիին և Իրանի բարեկամ ժողովրդին, իսկ զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթել համբերություն, ուժ և կորով՝ հաղթահարելու համար այդ ողբերգությունը:
Վարչապետ Կարեն Կարապետյանի հեռագրում, որը հղվել էր Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիին․ մասնավորապես, ասված է.
«Խոր վշտով տեղեկացա իրանական նավթատարի վրա բռնկված հրդեհի հետևանքով մի քանի տասնյակ զոհերի ցավալի լուրի մասին: Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ և խնդրում կարեկցանքի և սփոփանքի խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին ու մերձավորներին:
Ընդունեք, խնդրեմ, խորին հարգանացս հավաստիքը»։