ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի համաձայն՝ տուժողը այն անձն է, ում քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով անմիջականորեն պատճառվել է բարոյական, ֆիզիկական կամ գույքային վնաս: Տուժող է ճանաչվում նաև այն անձը, ում կարող էր անմիջականորեն պատճառվել բարոյական, ֆիզիկական կամ գույքային վնաս, եթե ավարտվեր քրեական օրենսգրքով չթույլատրված արարք կատարելը:
Տուժող ճանաչելու մասին որոշումն ընդունում է հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը կամ դատարանը:
ՀՀ քրեական օրենսգրքի 339-րդ հոդվածի համաձայն՝ եթե տուժողը հրաժարվում է ցուցմունք տալ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով (50.000-100.000 ՀՀ դրամ), կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով: