ՀՀ ՔԿ ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ պարզելու Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում հունվարի 16-ին տեղի ունեցած վթարի հանգամանքները: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն:
2018 թվականի հունվարի 16-ին՝ ժամը 05:30-ի սահմաններում, «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Գետառ գետը: Ավտոմեքենայի վարորդ Ռ.Գալստյանը վթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է, ուղևոր Ա. Տեր-Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
ՀՀ ՔԿ ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու համար:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: