Ազգային ժողովը 91 կողմ և 1 ձեռնպահ ձայներով ընդունեց 2014 թվականին Իրաքում եզդիների ցեղասպանությունը դատապարտող փաստաթուղթ։
«Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ 2014 թվականին իրականացված ցեղասպանության դատապարտման մասին» հայտարարության հեղինակել են ԱԺ չորս խմբակցությունները։