Իրանում ընթացող ցույցերի ընթացքում զոհվել է 25 մարդ

Իրանի դատական իշխանությունները հայտարարել են,  վերջերս երկրում տեղի ունեցած ցույցերի ընթացքում զոհվել է 25 մարդ, ձերբակալվել 400 մարդ: Այս մասին  հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ հաղորդվում էր 20 զոհի և մոտ 450 ձերբակալվածի մասին:

Հիշեցնենք, որ Իրանի մի շարք խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Թեհրանում, անցած տարվա դեկտեմբերի 28-ից մի քանի օր շարունակ զանգվածային բողոքի ցույցեր էին տեղի ունենում՝ սոցիալական պահանջներով:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ ցույցերի պատճառը երկրում ներքին խնդիրներն էին, ինչպես նաև այլ երկրների կողմից հրահրումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել