Անկարան ռազմական տեխնիկայի շարասյուն, այդ թվում՝ տանկեր է ուղարկել դեպի Սիրիայի հետ սահման` Հաթայ հարավային նահանգ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Տանկերն ուղարկվել են սահմանային զորքերի ուժեղացման համար:
Շաբաթ օրը Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ թուրքական բանակը մեկ շաբաթվա ընթացքում կարող է գործողություններ սկսել Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերի կողմից վերահսկվող Սիրիայի արևմտյան շրջաններում տեղակայված Մանբիջ և Աֆրին շրջաններում: Էրդողանի խոսքով՝ ԱՄՆ-ն քրդական ինքնապաշտպանական ուժերի համար Սիրիա է ուղարկել զենքով բեռնված արդեն 4.9 հազար բեռնատար և մոտ 2 հազար ինքնաթիռ: