Քրեակատարողական ծառայության կողմից արձանագրված մահվան դեպքերի 2017 թ-ի վիճակագրությունը

2017թ. վերջին տարիների մեջ առաջին անգամ քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների շրջանում գրանցվել է մահացածության ամենացածր ցուցանիշը: Այս մասին տեղեկանում ենք Քրեակատարողական վարչությունից:

Այսպես՝ եթե 2010թ. արձանագրվել է մահվան 37, 2014թ.՝ 38 դեպք, ապա 2017 թվականին այդ թիվը եղել է 17:  Հիվանդության պատճառով 2017թ. մահացել է 14 անձ՝ 2010 թվականի 32, 2014թ. 34-ի համեմատությամբ: Ի դեպ, նախորդ տարվա համեմատությամբ (7 դեպք) նվազել է նաև ինքնասպանությունների թիվը: 2017թ. գրանցվել է ինքնասպանության 2 դեպք:

Ստորև ներկայացվում է վիճակագրական տվյալների աղյուսակային պատկերը՝ ըստ տարիների՝

N   2010թ. 2011թ. 2012թ. 2013թ. 2014թ. 2015թ. 2016թ. 15.12.2017թ.
1.

Մահվան դեպքերի թիվը

37

32

28

19

38

28

29

17

2.

Հիվանդության պատճառով

32

26

25

17

34

24

22

14

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել