Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արթուր Ադամյանի նախագահությամբ Արմավիրի մարզի Մրգաստան համայնքի ղեկավարը՝ Խաֆիկ Ռաչատրյանը դատապարտել էր 2 տարի ազատազրկման՝ պաշտոնական դիրքն չարաշահելու համար:
Նա համայնքի ավագանու որոշման հիման վրա համայնքում գտնվող հուշարձանի վերանորոգման նպատակով, համայնքի բյուջեից նշված տարածքի սալիկապատման համար որպես աշխատավարձ արհեստավոր Ա.Օհանջանյանին վճարելու համար, առանց վերջինիս գիտության նրա հետ կնքել է այդ աշխատանքի կատարման դիմաց 300.000 դրամ վճարելու աշխատանքային պայմանագիր, սակայն Օհանջանյանի հետ բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերել աշխատանքի դիմաց նրան վճարել 150.000դրամ:
Ա.Օհանջանյանի կողմից 300.000դրամը ստանալուց հետո Ռ.աչատրյանը պատճառաբանել է, որ ավելի գումար է դուրս գրվել և պահանջել է վերադարձնել 100.000դրամ գումարը: Ա.Օհանջանյանը կարծելով, որ այդ 100.000դրամը պետք է վճարվի բանվորներին, այն վերադարձրել է Ռ.Խաչատրյանին, որն էլ վերջինս յուրացրել է և դրանով նյութական վնաս է պատճառել Մրգաստան համայնքին:
Նախաքննական մարմնի կողմից կայացված որոշմամբ Ռաֆիկ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Ռաֆիկ Խաչատրյանը գործով ներգրավվել է որպես մեղադրյալ: Սակայն ամբաստանյալ Ռաֆիկ Հենրրիկի Խաչատրյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել և հայտնել, որ զղջում է կատարած հանցանքի համար:
Դատարանը նրան մեղավոր է ճանաչել, դատապարտել է 2 տարի ազատազրկման` առանց որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու:
Նշենք, որ ՀՀ Ազգային Ժողովի կողմից համաներման մասին որոշում է կայացվել, որը տարածվել է նաև Ռաֆիկ Խաչատրյանի վրա և նա ազատվել է պատժի կրումից: