Համալսարանի ռեկտորը ավարտական դիպլոմներ է կեղծել. դատավճիռ

Շիրակի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արտակ Թադևոսյանի նախագահությամբ Ռ. Խաչատրյանին դատապարտել է տուգանքի 1 միլիոն 200 հազար դրամի չափով: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով «Պրոգրես-համալսարան»-ի ռեկտոր, համաձայնել է իր ծանոթի` Մ.Մելոյանի առաջարկին` նրա միջնորդությամբ ԱՄՆ-ում բնակվող և Հայաստանից բացակայող մի շարք անձանց տվյալներով դուրս է գրել նշված համալսարանի բարձրագույն կամ մասնագիտական կրթության մասին պետական փաստաթուղթ համարվող ավարտական դիպլոմներ:

Յուրաքանչյուր դիպլոմի դուրս գրման համար որպես  պահանջել է 700-900 ԱՄՆ դոլարի չափով կաշառք, այնուհետև Մ.Մելոյանից ստացված անձանց տվյալներով պատրաստել է պետական նմուշի ավարտական թվով 7 դիպլոմներ և որպես առևտրային կաշառք ստացել է ընդհանուր առմամբ 2.798.075 դրամին համարժեք 5900 ԱՄՆ դոլար:
Բացի դրանից, Ռ.Խաչատրյանը ,իր կարգադրիչ լիազորություններն օգտագործելով ,2015թ մայիսի կազմել է ԻԻՀ քաղաքացու տվյալներով չհավատարմագրված դիպլոմ ու դրա հավելվածը, և տրամադրել իրեն դիմած անձնավորությանը:

Ռ. Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված «ստորագրություն չհեռանալու մասին» թողնվել է անփոփոխ: մինչև դատավճիռը օրինական ուժի մեջ  է մտել:

Գործով իրեղեն ապացույց ճանաչված երկու մատյանները վերադարձնել` Գյումրիի «Պրոգրես» համալսարանի տնօրինությանը` դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել