ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության կողմից 2017 թ-ի ընթացքում իրականացված աշխատանքների ամփոփ վիճակագրություն

2017 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել են 527 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը։
Կատարված ծառայողական քննությունների արդյունքներով ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվել են 266 կարգապահական տույժեր, այդ թվում՝

– հայտարարվել է նկատողություն` 78, 
– հայտարարվել է խիստ նկատողություն` 133, 
– պաշտոնն իջեցվել է մեկ աստիճանով՝ 4, 
– կոչումն իջեցվել է մեկ աստիճանով` 11, 
– ազատվել են ոստիկանությունում ծառայությունից` 40:

ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված օրինախախտումների փաստերով ներքին անվտանգության վարչության կողմից նախապատրաստվել և ՀՀ հատուկ քննչական ծառայության ու նախաքննական այլ մարմինների քննարկմանն են ուղարկվել ծառայողական քննությունների 17 նյութեր: Դրանցով հարուցվել են 17 քրեական գործեր, որոնցից.

• 1-ը նախաքննության փուլում է,
• 6-ը կարճվել են, 
• 1-ը կասեցվել է, 
• 9-ն ուղարկվել են դատարան, որոնցից՝
7-ը դատաքննության փուլում են, 
2-ով 2 ծառայող դատապարտվել են:

Հաշվետու ժամանակահատվածում ուսումնասիրվել և ամփոփվել է ՀՀ ոստիկանության համակարգի ծառայողների կողմից կատարված իրավախախտումների և կիրառված կարգապահական տույժերի վերաբերյալ տեղեկատվությունը:

Այսպես.

2017 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված իրավախախտումների կապակցությամբ կատարվել են 1559 ծառայողական քննություններ, որոնց արդյունքներով ծառայողների նկատմամբ կիրառվել են 937 կարգապահական տույժեր /որից 55-ը` ազատում ՀՀ ոստիկանությունում ծառայությունից/:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 2017 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանությունում հրավիրվել է կարգապահական հանձնաժողովի 8 նիստ, որի ընթացքում քննարկվել է ոստիկանության 38 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 31 նյութ /այդ թվում` 1 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննության նյութերը նոր քննություն կատարելու համար ուղարկվել են ներքին անվտանգության վարչություն և կարգապահական հանձնաժողովի կողմից քննության առնվել կրկնակի/:

Կարգապահական հանձնաժողովի միջնորդությամբ ՀՀ ոստիկանության պետի հրամաններով ոստիկանության 37 ծառայողի նկատմամբ կիրառվել են հետևյալ կարգապահական տույժերը.

– 6 ծառայողի հայտարարվել է «Խիստ նկատողություն», 
– 1-ի կոչումն իջեցվել է մեկ աստիճանով,
– 30-ն ազատվել են ՀՀ ոստիկանությունում ծառայությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել