22 մլն ԱՄՆ դոլար՝ հանգստի գոտի կառուցելու համար

Այսօր կառավարության տարվա առաջին նիստի ընթացքում քննարկվեց նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ներկայացրած ներդրումային ծրագիրը: Ծրագրով նախատեսվում է «Պարկ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն առանց մրցույթի հողամաս տրամադրել և 27,66 հեկտար պետական սեփականություն հանդիսացող հողամասը «Պարկ գրուպին» է տրամադրել՝ վարձակալության իրավունքով, 99 տարի ժամկետով:

Նախատեսվում է շուրջ 22 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրում կատարել և 60 ամսվա ընթացքում կառուցել տարածաշրջանում նմանը չունեցող, եվրոպական բոլոր ստանդարտներին համապատասխանող հանգստի և ժամանցի կենտրոն: Կլինեն նաև գերժամանակակից ատրակցիոններ, որոնք տեսակով եզակի կլինեն: ՍՊԸ-ն  մտադիր է մանկական, երիտասարդական, ընտանեկան հանգստի և ժամանցի կենտրոն ստեղծելու ծրագիր իրականացնել: Կառավարությունը հաստատեց ծրագիրը:

Այն պատկանում է Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Գարեգին Նուշիկյանի ընկերությանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել