Ո՞ր դեպքերում է ջրօգտագործումը իրականացվում ազատ

Համաձայն ՀՀ ջրային օրենսգրքի հոդված 21-րդի՝ ցանկացած տեսակի ջրօգտագործման համար յուրաքանչյուր ոք պարտավոր է ստանալ ջրօգտագործման թույլտվություն (լիցենզիա): Միևնույն ժամանակ սահմանվում է ազատ ջրօգտագործում` ջրօգտագործում, որը չի պահանջում թույլտվություն:

Ազատ ջրօգտագործում է համարվում`

1) այնպիսի ջրօգտագործումը, որը նպատակաուղղված չէ շահույթ ստանալուն.

2) հանգստի, լողալու, ջրային մարզաձևերով (այդ թվում՝ առանց շարժիչների օգտագործման ջրային սպորտաձևերով) զբաղվելը.

3) կարթով ձկնորսությունը և սպորտային որսորդությունը.

4) տեղումների օգտագործումն անձանց սեփականություն հանդիսացող հողատարածքներում.

5) ջրի օգտագործումը հակահրդեհային նպատակներով.

6) էկոլոգիական նպատակներով սանիտարական ելքերի համար ջուր վերցնելը:

Մնացած բոլոր դեպքերում ջրօգտագործման համար անհրաժեշտ է ստանալ օրենքով սահմանված կարգով թույլտվություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել