Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան ՀՀ գործող հողային օրենսգիրքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվում է` Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք չեն կարող հողի նկատմամբ ունենալ սեփականության իրավունք: Նրանք կարող են լինել միայն հողի օգտագործողներ:
Բացառություն են կազմում միայն Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ ունեցող անձինք:
<<Օտարերկրացիների մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի համաձայն՝ հատուկ կացության կարգավիճակը ազգությամբ հայ օտարերկրացիներին, ինչպես նաև տնտեսական կամ մշակութային գործունեություն ծավալող այլ օտարերկրացիներին 10 տարի ժամկետով տրվող կարգավիճակ է: