ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պատկանող Trump Tower երկնաքերում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է lenta.ru լրատվական կայքը:
Նախնական տեղեկություններով՝ պատճառը կարճ միացումն է եղել: Տուժածների մասին ինֆորմացիա չկա:
Պատահարի ժամանակ Դոնալդ Թրամփը գտնվում էր Սպիտակ տանը:
Նշենք, որ Trump Tower -ը 58 հարկանի երկնաքեր է, որի բարձրությունը հասնում է 202 մետրի: Շինարարությունը ավարտվել է 1983 թվականի նոյեմբերի 30-ին, 2016 թվականին ԱՄՆ նախագահը այս շենքում է հայտարարել նախագահական ընտրություններում իր հաղթանակի մասին: