Իրանում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Իրանում այսօր՝ հունավրի 6-ին տեղի է ունեցել 5.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, այս մասին հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը՝ EMSC-ն: Տեղեկանում ենք РИА Новости-ից:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Իրաքի սահմանից ոչ հեռու՝ Սարե-Փոլե-Զոհզաբ քաղաքից հարավ-արևելք: Աղբյուրի փոխանցմամբ երկրաշարժի օջախը գտնվել է 18.52 կմ խորության վրա:

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել