22-ամյա երիտասարդը ապօրինի մուտք է գործել բնակարան և դատարկել տանտիրուհու դրամապանակը

Հունվարիի 4-ին` ժամը 19.25-ին, ոստիկանության Իջևանի բաժին զանգահարած քաղաքացուհին հայտնել է, որ իր տնից գողացել են դրամապանակի մեջ եղած ողջ գումարը:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 5-ին՝ ժամը 00.10-ին, գողություն կատարելու կասկածանքով բաժին բերման է ենթարկվել 1995 թ. ծնված Սուրեն Մ.-ն, որը խոստովանել է, որ հունվարի 4-ին՝ ժամը 18.00-ի սահմաններում, ապօրինի մուտք է գործել նշված քաղաքացուհու բնակարան և հյուրասենյակի պահարանի դարակում դրված դրամապանակից գողացել է 87.000 դրամ:
Սուրեն Մ.-ն ձերբակալվել է:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել