Դիլիջանի քաղաքապետարանը 2017 թվականի դեկտեմբերի 25-ին պայմանագիր է կնքել «Իրիզինա» ՍՊ ընկերության հետ՝ քաղաքի լուսավորության ցանցի սպասարկման վերաբերյալ:
Պայմանագրի համաձայն՝ Դիլիջանի քաղաքապետարանը 2018 թվականի ընթացքում լուսավորության ցանցի սպասրակման համար հատկացրել է շուրջ 21 միլիոն դրամ կամ շուրջ 43 000 դոլար:
Նշենք, նախորդ տարի այս նույն ծառայությունների համար քաղաքապետարանը պայմանագիր էր կնքել նորից նույն ընկերության հետ սակայն 17,6 միլիոն դրամի դիմաց: