Թուրքմենստանում արգելվել է սև մեքենաների շահագործումը

2018-ի հունվարից Թուրքմենստանում արգելվել է սև մեքենաների շահագործումը, այս մասին տեղեկանում ենք Хроника Туркменистана պարբերականից:

Աղբյուրը նշում է, որ երկրի իշխանություններն արգելել էին սև մեքենաների ներմուծումը 2015-ին, և արդեն դրանք տարհանում են փողոցներից ու տանում ճանապարհային ոստիկանության տուգանային կայաններ:

Նոր պահանջների ուժի մեջ մտնելու պատճառով մեքենաների գույնը փոխելու ծառայությունը ավտոսպասարկման կետերում թանկացել է 2 անգամ: Եթե նախկինում ծառայությունն արժեցել է 500 ԱՄՆ դոլար, այժմ մեքենաները կարող են ներկել 1000 դոլարով:

Իշխանությունները չեն կարողանում բացատրել, թե ինչու են նման որոշում կայացրել: Մարդկանց հարցերին ու վրդովմունքին պատասխանում են միայն, որ հարկավոր է գնել սպիտակ մեքենաներ, քանի որ «սպիտակ գույնը հաջողություն է բերում»:

Ընդգծվում է նաև, որ սպիտակը Թուրքմենստանի նախագահի սիրելի գույնն է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել