Ցրտերի պատճառով մասնակիորեն սառցակալել է Նիագարայի ջրվեժը: Այս մասին տեղեկացնում է Корреспондент.net-ը:
ԱՄՆ-ի տարածքի մեծ մասում սառնամանիք էր կանխատեսվում ամանորյա գիշերը: Ռեկորդային ցածր ջերմաստիճան էր ակնակալվում կենտրոնական և արևելյան նահանգների մեծ հատվածներում: Նյու Յորքում ցուրտը հասել էր -12 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի:
Ջերմաստիճանի նվազումը հանգեցրել է ամերիկյան Նյու Յորք և կանադական Օնտարիո նահանգների սահմանին գտնվող Նիագարայի ջրվեժի մասնակի սառցակալմանը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ցածր ջերմաստիճանի պատճառով Վաշինգտոնում արտակարգ դրություն է հայտարարվել: