Մատուցողուհին դատապարտվեց 3 տարվա պայմանական ազատազրկման. դատավճիռ

Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեջ մեղադրվող մատուցողուհին դատապարտվեց 3 տարվա պայմանական ազատազրկման: Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ մեղադրանքի՝ 26 տարի Շիրակի մարզի գյուղերից մեկում մատուցողուհի աշխատած Մերին հանրային հաստատությունն օգտագործել է 2-ից ավելի անձանց պոռնկությամբ զբաղվելու համար՝ գույքային օգուտ ստանալով նպաստել նշված անձանց պոռնկությամբ զբաղվելուն:

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում 62-ամյա կինն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքն ու միջնորդել դատաքննությունն անցկացնել արագացված կարգով: Դատարանը բավարարել է միջնորդությունը:

Օրերս դատարանը վճռել է Մերիին մեղավոր ճանաչել Քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և դատապարտել 3 տարվա ազատազրկման, սակայն, պատիժը պայմանականորեն չի կիրառել՝ սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել