Իրազեկում՝ ավտոկայանատեղիների տուրքի դրույքաչափերի վերաբերյալ

Ավտոկայանատեղի տուրքը գանձվում է Հայաստանի Հանրապետության դրամական արժույթով` դրամով: Այս մասին սահմանում է «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղեկան տուրքի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածում:

Նշենք, որ  սույն օրենքի դրույթները տարածվում են միայն համայնքի ավագանու կողմից սահմանված` համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում (բացառությամբ` բակային տարածքների, ուսումնական, կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի հարակից տարածքների) կազմակերպված վճարովի ավտոկայանատեղերում (այսուհետ` ավտոկայանատեղ) ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը (այսուհետ` ավտոտրանսպորտային միջոց) կայանելու դեպքում ծագած հարաբերությունների վրա:

Նույն օրենքի 10-րդ հոդվածի համաձայն տրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար գանձվում է  հետևյալ դրույքաչափերով:

1) յուրաքանչյուր մեկ ժամվա համար` մինչև 300 դրամ ներառյալ.

2) յուրաքանչյուր մեկ օրվա համար` մինչև 2500 դրամ ներառյալ.

3) մեկ շաբաթվա համար` մինչև 5000 դրամ ներառյալ.

4) մեկ ամսվա համար` մինչև 25000 դրամ ներառյալ.

5) մեկ տարվա համար` մինչև 100000 դրամ ներառյալ:

Ընդ որում` մեկ ժամվա համար սահմանված տուրքի գանձում իրականացնելու դեպքում սահմանվում է փաստացի կայանման համար րոպեների հաշվարկման մեթոդ:

Նշենք, որ ավտոկայանատեղի տուրքերի դրույքաչափերը սույն օրենքով նախատեսված դրույքաչափերի սահմաններում սահմանում է համայնքի ավագանին` համայնքի ղեկավարի ներկայացմամբ` համայնքի տարեկան բյուջեն հաստատելուց առաջ:

 Ընթացիկ տարվա համար ավտոկայանատեղի տուրքի դրույքաչափերի փոփոխություն չի կարող կատարվել:

Նույն ավտոկայանատեղում միատեսակ ավտոտրանսպորտային միջոցների կայանման համար պետք է սահմանվի տուրքի միասնական դրույքաչափ:

Ավտոկայանատեղի տուրքերի դրույքաչափերը կարող են սահմանվել ըստ կայանատեղի, ըստ տրանսպորտային միջոցի տեսակի, ըստ օրերի և օրվա ժամերի, ըստ ամսվա և տարվա: Ընդ որում` ավագանին կարող է սահմանել կանխավճարային կտրոնային համակարգ:

Ավտոկայանատեղի տուրքի վճարման ձևերը սահմանում է համայնքի ավագանին:

Ավտոկայանատեղի տուրք գանձող մարմինը պարտավոր է տուրք վճարողին տրամադրել վճարումը հավաստող անդորրագիր, ինչպես նաև` պահանջելու դեպքում տուրք վճարողին տրամադրել վճարման վերաբերյալ տեղեկատվություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել