Բռնության գործադրմամբ փորձել է սեռական հարաբերություն ունենալ աներձագի կնոջ հետ

2017թ. ապրիլի 28-ին, ժամը 20։00-ի սահմաններում, Երևան քաղաքի Նուբարաշեն 18 փողոցի տանը Դավիթ  Մ.-ի կողմից Ալինա  Գ.-ի նկատմամբ բռնություն գործադրելու և նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն ունենալու փորձ կատարելու փաստի առթիվ Ալինա Գ.-ի հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործը։ Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից:

Ալինա Գ.-ն քրեական գործով ճանաչվել է տուժող։ Նա հանդիսանալով Դավիթ Մանուչարյանի կնոջ` Արմինե Գ.-ի եղբոր նախկին կինը, 2017թ. ապրիլի 28-ին, ժամը 20-ի սահմաններում, գնացել է Դավիթ Մ.-ի  տուն, որտեղ հանդիպել է Դավիթ Մանուչարյանին և նրանից պարտքով 1000 ՀՀ դրամ գումար է խնդրել։ Դավիթ Մանուչարյանը տվել է գումարը, ապա առաջարկել է իր հետ ունենալ սեռական հարաբերություն։

Մերժում ստանալով Դավիթ Մ.-ն Ալինա Գ.-ի կամքին հակառակ, բռնություն է գործադրել վերջինիս նկատմամբ, այն է` ձեռքերով հարվածներ է հասցրել Ալինա Գրիգորյանի մարմնի տարբեր հատվածներին` պատճառելով ձախ այտային շրջանի քերծվածքներ, ձախ աչքի ստորին կոպի, որովայնի առաջնային մասերի ձախ կեսի, ձախ և աջ գոտկային շրջանների արյունազեղումների ձևերով առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ, նրան գցել է գետնին և հաղթահարելով Ալինա Գ.-ի դիմադրությունը, վերջինիս հագից հանել է տաբատն ու անդրավարտիքը, ինչից հետո հանցավոր մտադրությունն իրականացնելու և նրա հետ բռնության գործադրմամբ սեռական հարաբերություն ունենալու նպատակով փորձել է նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն ունենալ, սակայն հանցավոր մտադրությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում, քանի որ Ալինա Գ.-ն դիմադրություն ցույց տալով հարվածել է նրան և դիմել է փախուստի։

Քրեական գործը 24.08.2017թ. կազմված և 28.08.2017թ. հաստատված մեղադրական եզրակացությամբ` 28.08.2017թ-ին ստացվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել