ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոր հրամանագրեր է ստորագրել:
Համաձայն հրամանագրի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ունեցած վաստակի համար ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահության անդամ Ռաֆիկ Վրթանեսի Խաչատրյանին շնորհվել է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչում:
Այլ հրամանագրերի համաձայն, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչումներ են շնորհվել Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ֆիզիկական դաստիարակության և առողջապահական ամբիոնի վարիչ Ալբերտ Կարապետի Մովսեսյանին,
Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի խորհրդական Ռուբեն Յակովի Հակոբյանին,
Ազգային օլիմպիական կոմիտեի Շիրակի մարզի ներկայացուցչության տնօրեն Արմեն Լյովիկի Բադեյանին: