39-ամյա տղամարդուն վրա կրակելու մեջ կասկածվողին գտել են

Դեկտեմբերի 25-ին, ժամը 00.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ սրունքի հետին մակերեսի ծնկափոսի շրջանի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 39-ամյա Արտուշ Հ.-ն եւ հայտնել, որ վնասվածքը ստացել է դեկտեմբերի 24-ին, ժամը 23.00-ին, Երեւանի Կոմիտասի պողոտայի թիվ 27 շենքի բակում, վիճաբանության ժամանակ, մի տղամարդու կողմից իր ուղղությամբ օդաճնշիչ ատրճանակով կրակոցներ արձակելու հետեւանքով:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է կրակոց արձակած անձի ինքնությունը:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Նշանակվել է ԴԲՓ:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական եւ բացատրական աշխատանքների շնորհիվ, նույն օրը, ժամը 22.30-ին, 50-ամյա Գաբրիել Հ.-ն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն եւ տվել խոստովանական բացատրություն: Նա նշել է, որ ատրճանակը նետել է Արարատի մարզի «Սեւ ջուր» գետանցքը:

Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել