Այնքան եմ խնդրելու մինչև իրագործվի․ Անահիտ Անտոնյանը՝ չստացած նվերի մասին

Արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ապահովման վարչության պետ Անահիտ Անտոնյանը Ձմեռ պապին ցանկանում է  տեսնել ամենանակաշկանդ դերում, սակայն նաև չի մոռանում իր նվերի մասին:

-Անահի՛տ, ինչո՞վ առանձնացավ 2017 թվականը, ի՞նչ ձեռքբերումներ կամ անհաջողություններ ունեցաք այս տարի։

-2017 թվականը թերևս աչքի ընկավ մասնագիտական ձեռքբերումներով և գիտելիքների կատարելագործմամբ: Տարին անցավ մի ակնթարթի պես և, երևի, պատճառը ծանրաբեռնվածություն էր: Գործնական ծանրաբեռնվածությունը ունի նաև իր դրական կողմերը, որի ընթացքում ստիպված ես լինում ժամանակդ ճիշտ պլանավորել և կառավարել:

Փառք Աստծո, անհաջողություններ 2017 թվականին կարելի է ասել չեմ ունեցել, քանի որ առօրյա հոգսերը  և մտածմունքները, որոնք առկա են բոլորիս մոտ, չեն կարող որակվել որպես անհաջողություններ: Ամենակարևորը, որը գնահատում են տարին ամփոփելիս դա իմ և ընտանիքիս անդամների առողջությունն է և, եթե բոլորը առողջ են, ուրեմն տարին հաջողված է:

-Այս տարի, ըստ Ձեզ, ո՞վ էր իր պրոֆեսիոնալիզմով աչքի ընկած մասնագետը:

-Ճիշտ կլինի իմ կողմից գնահատել իրավաբանության մեջ պրոֆեսիանալիզմը: Որոշակի անձի չեմ կարող նշել, քանի որ պատիվ եմ ունեցել աշխատել այնպիսի մարդկանց հետ, որոնց պրոֆեսիոնալիզմի, գիտելիքների և աշխարհայացքի շնորհիվ ինքս էլ փորձել եմ կատարելագործվել:

Հանդիպե՞լ եք զավեշտալի դեպքերի, միգուցե դրանք դատական գործեր կլիեն, դատական կամ իրավական ակտեր:

-Իրավաբանության մեջ ամեն ինչ առաջին հայացքից գնահատելը այնքան էլ հեշտ չէ: Զավեշտալի դեպքերը, որոնց հիման վրա գործերը քննվում են դատարանում, շատ են: Ինչ վերաբերում է դատական ակտերին, ապա պարզապես իրավասու չենք գնահատել և որևէ որակում տալ, քանի որ ՀՀ-ում արդարադատություն իրականացնում են միայն դատարանները և եթե առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, ապա այն անհերքելի է:

Այս տարվա ընթացքում ի՞նչը Ձեզ ամենից շատ զարմացրեց ձեր գործունեության ոլորտում:

-Զարմացնող իրավիճաներ շատ են լինում, քանի որ հատկապես իրավաբանության մեջ տարբեր հարցերի վերաբերյալ կարող են իրարից տարբերվող և հետաքրքիր դիրքորոշումներ լինել: Ավելի շատ զարմացնում է հասարակության չափազանց սուր արձագանքը միայն որոշակի բնագավառների հարցերում և արձագանքի բացակայությունը  բնագավառներում, որտեղ այն անհրաժեշտ է: Հանրության ներգրավվածությունը օրենսդրական գործընթացին ողջունելի է:

-Եթե Ձմեռ պապը լիներ իրավաբան, ի՞նչ կլիներ այդ դեպքում, ի՞նչ պաշտոն կտայիք նրան:

-Չէի ցանականա Ձմեռ պապին որևէ պաշտոն տալ, կթողների, որ նա հնարավորիս անկաշկանդ և անկախ լիներ:

– Ինչպե՞ս, ու՞մ հետ եք նշում Ամանորի և Սուրբ ծննդյան տոները:

-Այս տարի տոները կնշեմ իմ` դեռևս փոքր ընտանիքով` ամուսնուս հետ:

-Ամանորի կապակցությամբ խոհանոցում պատրաստողի դերում հայտնվու՞մ եք: 

-Եթե անկեղծ լինեմ խոհանոցը սիրում եմ, սակայն ոչ որպես պարտավորություն, այլ որպես հաճելի զբաղմունք: Այնուամենայնիվ, խոհանոցում շատ ժամանակ չեմ անցկացնում` զբաղվածության պատճառով: Իրականում Նոր տարվա պատրաստությունը և 7 օր իրար շնորհավորելը, հայկական ընտանիքներում պարտավորություն է դարձել, և մարդիկ հիմնականում չեն վայելում պատրաստման գործընթացը: Ինքս էլ այդ գործընթացը չեմ սիրում: Ինձ համար ամենակարևորը դեկտեմբերի 31-ի գիշերը նշելն է, որը մի տեսակ կախարդական է թվում: Այս տարի երկրում չեմ լինելու ուստի` խոհանոցում էլ չեմ լինի:

– Ի՞նչ ակնկալիքներ կան 2018-ից:

-2018 թվականից ակնկնալիքները շատ են: Մի մասը ինձանից է կախված և ջանք չեմ խնայի իրագործելու համար, իսկ մյուս մասի իրագործման համար ավելի շատ ապավինում եմ Աստծուն:

-Ունե՞ք Ձմեռ պապիկից խնդրած և չստացած նվեր: 

-Ունեմ, բայց գաղտնիք է, քանի որ այնքան եմ խնդրելու մինչև իրագործվի:

Ալիսա Չիլինգարյան
Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել