Ի՞նչ կենսագրություն ունի Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության նորանշանակ դատավորը

ՀՀ Նախագահի 2017 թվականի նոյեմբերի 30-ի հրամանագրով՝ Գոռ Շահբազյանը նշանակվել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Ստորև ներկայացնում ենք նրա կենսագրությունը:

Ծնվել է 1977 թվականին, Երևան քաղաքում:

1999 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:

1991թվականից մինչև 2001թվականը ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2001 թվականից մինչև 2003 թվականն աշխատել է ՀՀ Կոտայքի մարզի դատախազությունում՝ որպես ստաժոր-քննիչ:

2003 թվականից մինչև 2007 թվականն աշխատել է ՀՀ Կոտայքի մարզի դատախազությունում՝ որպես քննիչ:

2007 թվականին եղել է ՀՀ Կոտայքի մարզի դատախազի օգնական:

2007 թվականից մինչև 2010 թվականն աշխատել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության դատախազ:

2010 թվականից մինչև 2012 թվականն աշխատել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազ:

2013 թվականին աշխատել է ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ:

2013 թվականից մինչև 2015 թվականն աշխատել է ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ:

2015 թվականից մինչև 2017 թվականը եղել է ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ:

2017 թվականին հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր:

ՀՀ Նախագահի՝ 2017 թվականի նոյեմբերի 30-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել