ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր կառավարության նիստի ժամանակ ներկայացրեց սոցթփաթեթից օգտվելու կարգում որոշ փոփոխություններ մտցնելու նախագիծը։
Ըստ նախագծի, փոփոխություններ են նախատեսել հետևյալ դեպքերում․
- սոցփաթեթի շահառուների համար սահմանել կանխարգելիչ բժշկական քննություն անցնելուց հետո ծառայություններից օգտվելու հստակ ժամանակահատված և պարտավորություն ունենալու դեպքում՝ բանկերից սոցփաթեթի գումարների փոխանցման պարտավորություն՝ արդեն իսկ ձևավորված պարտավորությունների համար,
- ավարտական կուրսում սովորող ուսանողների համար շահառուի սոցիալական փաթեթի միջոցներից գումարի միանվագ փոխանցման հնարավորություն,
- շահառուներին հնարավորություն տալ սոցփաթեթի գումարը ուղղել նաև «Պետական ծառայողներին մատչելի բնակարան» և «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրերի շրջանակներում տրամադրված հիփոթեքային վարկերի մարմանը,
- սոցփաթեթի շահառուի աշխատանքից ազատվելիս պարտավորություն ունենալու դեպքում պարտավորությունների չափով գումարը միանվագ փոխանցելու հնարավորություն (հստակեցվում է դրույթը):
Հարցեր ու առարկություններ չեղան և առաջարկն ընդունվեց։