6 ոստիկան է ազատվել աշխատանքից

2017 թվականի դեկտեմբերի 20-ին տեղի է ունեցել ՀՀ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը  վարել է ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը:

Նիստին մասնակցել են ոստիկանության շտաբի, ներքին անվտանգության, հասարակական կարգի ապահովման, իրավաբանական վարչությունների պետերը, ՀՀ կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության պետը, կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Նիստին ներկա էր նաև Իրավաբանների հայկական ասոցիացիայի անդամ, փաստաբան Արթուր Սուքիասյանը։

Կարգապահական հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել են ոստիկանության վեց ծառայողների նկատմամբ իրականացված ծառայողական քննության վերաբերյալ եզրակացությունները:
Քննարկումների արդյունքում կարգապահական հանձնաժողովը որոշում է կայացրել դիմել ոստիկանության պետին՝ հիշյալ ծառայողների նկատմամբ «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը կիրառելու միջնորդությամբ։

Նիստի վերջում հանձնաժողովի նախագահ Հունան Պողոսյանը շնորհակալություն է հայտնել հանձնաժողովի անդամներին՝ օբյեկտիվ քննարկումների ու արդյունավետ համագործակցության համար և հաջողություններ է մաղթել գալիք տարում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել