Դեկտեմբերի 20-ին տեղի ունեցավ ոստիկանությունում քաղաքացիներին մատուցվող ծառայությունների ոլորտում հակակոռուպցիոն ծրագրի նախագծի քննարկում, որին մասնակցում էին ոստիկանության շտաբի, անձնագրային և վիզաների վարչության պետերը, ճանապարհային ոստիկանության պատասխանատուներ, կառավարության աշխատակազմի, շահագրգիռ պետական կառավարման մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից։
Հանդիպումն անցավ գործնական քննարկման մթնոլորտում։ Մասնավորապես՝ մի շարք առաջարկություններ ներկայացրին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները. որոշվեց նախագծերում դրանց ներառման հարցին անդրադառնալ կառավարությունում կայանալիք վերջնական քննարկման ժամանակ։
Տեսանյութը՝ police.am-ի